«Հայաստան-Ֆուտուրա»

գաղափարների մրցույթ

 

 

Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակը (ՄԱԶԾ Հայաստան)՝ «Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագրի շրջանակներում և «Հայկական կինոյի ինդուստրիալ զարգացում» մշակութային հիմնադրամը 2019թ. մայիսի 9-13-ը ՀՀ Լոռու մարզում կայանալիք «Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 2-րդ փառատոն»-ի շրջանակում հայտարարում են կարճամետրաժ ֆիլմի (մինչև 10 րոպե տևողությամբ) գաղափարների մրցույթ՝ «Հայաստան-Ֆուտուրա» թեմայով:

Մրցույթի նպատակն է կարճամետրաժ ֆիլմի գաղափարների միջոցով ներկայացնել Հայաստանի ապագայի հնարավոր սցենարների ընկալման նկարագիր/վիզուալիզացիա: Մրցույթի շրջանակներում կընտրվեն ֆուտուրիստական սցենարներ, որոնք վերաբերում են ապագայի հասարակական, տեխնոլոգիական, սոցիալ-մշակութային և տնտեսական զարգացումներին։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել հայտ մինչ ս.թ. մայիսի 3-ը ysffscript@gmail.com էլ.փոստին:

Հաջորդ փուլ անցած մասնակիցները կտեղեկացվեն էլ. փոստի միջոցով մինչև ս.թ. մայիսի 9-ը:

Հայտը անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ծրագրի համակարգող Անի Խաչատրյանին՝ 091 189475:

Մասնակցության պայմանները  ներկայացված է կից ֆայլում:

«Ապագայի հմտություններ և աշխատատեղեր՝ մարզաբնակ երիտասարդների համար» ծրագիրը ֆինանսավորվում է Ռուսաստանի Դաշնության և իրականացվում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։

Մասնակցության պայմաններ

© 2018 by Yerevan Short Film Festival

  • Facebook Социальной Иконка
  • Instagram